Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 10.05.2019թ. <<Հողագրունտի հանույթի կարգը սահմանելու մասին>> N572-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով <<Կապավոր>> ՍՊԸ-ի տնօրեն Գ. Չլինգարյանի 27.08.2024թ. N 9602 դիմումը, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է ․
1. Համաձայնություն տալ ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի վարչական տարածքում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող 02-061-0106-0239 կադաստրային ծածկագրով 2.09714հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության (արոտավայր) 100.000 խմ հողագրունտի հանույթի աշխատանքներն իրականացնելու:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված համաձայնությունը տրվում է ոչ ավել քան մինչև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր՝ Տրանշ 2, Երևան-Գյումրի-Բավրա (սկսած ԿՄ 37+545-ից մինչև ԿՄ 71+435) մոտ 34․0 կմ Մ1 ավտոմայրուղու շինարարության վերջնականացման ժամկետը՝ 30․12․2025թ․:
3. <<Կապավոր>> ՍՊԸ-ի հետ կնքել հողագրունտի հանույթի տեղամասը վարձակալությամբ տրամադրելու մասին նախնական պայմանագիր:
4. Հողագրունտի հանույթի իրավունք ստանալուց հետո <<Կապավոր>> ՍՊԸ-ի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
5. Հողագրունտի մեկ խորանարդ մետրի /խմ/ արժեքը սահմանել 50 ՀՀ դրամ: