Հիմք ընդունելով <<ՍՄԱՐԹ ԱԳՐՈ ՍՈԼՈՒՇԸՆՍ>> ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Գրիգորյանի 31.08.2022թ. N 4232 և N 4233, Արման Մխիթարյանի 23.08.2022թ. N 4060 և Զարուհի Սաֆրազբեկյանի 02.09.2022թ. N 4300՝ գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 02-017-0140-0147 ծածկագրով, <<ՍՄԱՐԹ ԱԳՐՈ ՍՈԼՈՒՇԸՆՍ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 4,94517հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 02-017-0140-0148 ծածկագրով, <<ՍՄԱՐԹ ԱԳՐՈ ՍՈԼՈՒՇԸՆՍ>> ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 2,56919հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության՝ /ոռոգման նպատակով ջրավազանների կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0600-0005 ծածկագրով, Արման Տիգրանի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2495հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի 02-113-0278-0110 ծածկագրով, Զարուհի Վաղարշակի Սաֆրազբեկյանին սեփականության իրավունքով պատկանող 6,015հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,60944հա հողամասի /այլ հողատեսք/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնաշենքի կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: