Հիմք ընդունելով Տիգրան Հարությունյանի 10.08.2022թ. N 3850, Վիգեն Բադալյանի լիազորված անձ Դավիթ Ալեքսանյանի 03.08.2022թ. N 3716, Լիլիթ Բաբուրյանի 18.08.2022թ. N 4018 և <<ՌՈՅԱԼ ԻՆԹ. ԹՐԵՅԴ>> ՍՊԸ-ի լիազորված անձ Արմեն Գևորգյանի 10.08.2022թ. N 3868՝ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0136-0015 ծածկագրով, Տիգրան Հակոբի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 0,2169հա մակերեսով հողամասից 0,00998հա գյուղատնտեսական նշանակության պտղատու այգու /հնդավոր/ նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի տան ինքնակամ մասը օրինականացնելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայր, Մաշտոցի փողոց, N 2/1 հասցեում գտնվող, 02-113-0227-0070 ծածկագրով, Լիլիթ Միքայելի Բաբուրյանին սեփականության իրավունքով պատկանող 0,0785հա մակերեսով հողամասից 0,0105հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /ինքնակամ բնակելի տան մի մասը օրինականացնելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի 02-058-0341-0028 ծածկագրով, <ՌՈՅԱԼ ԻՆԹ. ԹՐԵՅԴ> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 1,8812հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,07371հա վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության /բնակելի նշանակության շենք-շինություններ կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի 02-058-0329-0113 ծածկագրով, Վիգեն Ռոմիկի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող 0,57479հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,26433հա արոտավայրի նպատակային նշանակությունը էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտնեի հողեր նպատակային նշանակության, էներգետիկալի հողեր գործառնական նշանակության /արևային էլեկտրակայան կառուցելու համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0025-0012 ծածկագրով, նախկին գյուղապետարանի շենքի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող 0,00848հա էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտնեի հողեր նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
6. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի 02-058-0069-0012 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 1,0091հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, ընդերքօգտագործման գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նշանակության արոտավայրի փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
7. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 02-017-0160-0224 ծածկագրով, պետական սեփականություն հանդիսացող 1,80573հա հատուկ պահպանվող տարածքների հողեր նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
8. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 02-017-0160 թաղամասից, պետական սեփականություն հանդիսացող 0,1495հա ջրային հողեր նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
9. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի 02-113-0862-0001 ծածկագրից, պետական սեփականություն հանդիսացող 0,2011հա ջրային հողեր նպատակային նշանակության հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքի փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
10. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-113-0247-0002 ծածկագրից 0,16796հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի, 02-113-0247-0019 ծածկագրից 0,04146հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի և 02-113-0247-0040 ծածկագրից 0,00241հա ջրային հողեր /ջրանցքներ/ նպատակային նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը ջրային նպատակային նշանակության գետեր գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: