Այսօր: Երկուշաբթի, 4 Օգոստոսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 193
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 837-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2025 թվականի N 837-Ա

ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Անդրանիկ Ցոլակի Հովհաննիսյանի 12.03.2025թ N 2706 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրում գտնվող Անդրանիկ Ցոլակի Հովհաննիսյանի իրավանախորդների Շողիկ Ղազար Հովհաննիսյանի /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ 25.02.2025թ. ԳՄ 883/ և Ցոլակ Ավետիսի Հովհաննիսյանի /ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր՝ 25.02.2025թ. ԳՄ 885/ կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-061-0076-0012/ 0.4115 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Անդրանիկ Ցոլակի Հովհաննիսյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Անդրանիկ Ցոլակի Հովհաննիսյանի /ծնվ.28.02.1960թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի կադաստրային քարտեզի 02-061-0076-0012 ծածկագրից 0.4115 հա բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ:

2. Համայնք Աշտարակ Կոշ բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-061-0076-0012, 0.4115 հա/ տալ 4 համարը և հասցեն համարել՝

- Համայնք Աշտարակ, Կոշ բնակավայր, 8-րդ փողոց, 4 բնակելի տուն:

3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner