Հիմք ընդունելով Համբաձում Դավթի Մինասյանի 10.12.2024թ. N 14076 դիմումը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ կադաստրի կոմիտեի դրական դիրքորոշումները` Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 18.04.2025թ. թիվ 45 արձանագրությունը՝ որ համայնքային սեփականություն հանդիսացող 02-024-0906-0001 ծածկագրից 0․01968հա այլ հողատեսքը /ճանապարհ/ ցածրարժեք հողատեսքից բարձրարժեք պտղատու այգու /կորիզավոր/ և քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-024-0131-0008 ծածկագրից 0․01971հա պտղատու այգին /կորիզավոր/ բարձրարժեք հողատեսքից ցածրարժեք այլ հողատեսքի /ճանապարհ/ փոխադրելու վերբերյալ, ղեկավարվելով ՀՀ կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35/24 կետի և 43-րդ հոդվածների պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող, Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի 02-024-0906-0001 ծածկագրից 0.01968հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը /ճանապարհ/ ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք պտղատու այգու /կորիզավոր/ և քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-024-0131-0008 ծածկագրից 0․01971հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության պտղատու այգին /կորիզավոր/ բարձրարժեք հողատեսքից փոխադրել ցածրարժեք այլ հողատեսքի /ճանապարհ/՝ կադաստրային քարտեզներում ուղղում կատարելու համար:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություն և գրանցումներ։