Հիմք ընդունելով <<Էյ Էյ Էս Ըքաունթինգ>> ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքերի արժեքի վերաբերյալ եզրակացությունները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող, Սբ. Սարգսի փողոց N 73/14 հասցեում գտնվող շինությունն ու պարիսպը, դրանց պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,419394հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու և 21 190 000 /քսանմեկ միլիոն մեկ հարյուր ինննսուն հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գին սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2.Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող, Սբ. Սարգսի փողոց N 73/1 հասցեում գտնվող վարչական շենքն ու օժանդակ շինությունները, դրանց պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,9514հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու և 62 150 000 /վաթսուներկու միլիոն մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գին սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3.Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող, Սբ. Սարգսի փողոց N 73/10 հասցեում գտնվող կլոր շինությունը, դրա պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,3հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու և 32 100 000 /երեսուներկու միլիոն մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գին սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4.Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող, Սբ. Սարգսի փողոց N 73/17 հասցեում գտնվող դարբնոցն ու պարիսպը, դրանց պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,0743հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու և 7 700 000 /յոթ միլիոն յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գին սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
5.Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող, Սբ. Սարգսի փողոց N 73/15 հասցեում գտնվող խարխուլ շինությունն ու պարիսպը, դրանց պահպանման և սպասարկման համար առանձնացված 0,096102հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու և 4 810 000 /չորս միլիոն ութ հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ մեկնարկային գին սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: