Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1․ Համաձայնություն տալ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի /ՀՏԶՀ/ կողմից իրականացված Սոցիալական Ներդրումների և Տարածքային Զարգացման /ՍՆՏԶ/ ԼՖ բաղադրիչ 2 ծրագրի շրջանակում Աշտարակ համայնքի <<Բարեկարգում>> ՀՈԱԿ-ի ծառայությունների բարելավման նպատակով ձեռք բերված բեռնամարդատար UAZ 23632-159-01 մակնիշի 568 CZ 61 պետհամարանիշի ավտոմեքենան (VIN XTT236320R1015186), անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Աշտարակի <<Բարեկարգում>> ՀՈԱԿ-ին։
2. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի սեփականություն հանդիսացող թվով 211 նստարան անհատույց օգտագործման իրավունքով Աշտարակի <<Բարեկարգում>> ՀՈԱԿ-ին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։
3. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի սեփականություն հանդիսացող KAMAZ 5511 մակնիշի, 566 CZ 61 պետհամարանիշի (VIN-XTC551110K0016915) ինքնաթափ բեռնատար մեքենան անհատույց օգտագործման իրավունքով Աշտարակի <<Բարեկարգում>> ՀՈԱԿ-ին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
4. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի սեփականություն հանդիսացող թվով 150 աղբարկղ անհատույց օգտագործման իրավունքով <<Աշտարակի աղբահանության և սանիտարական մաքրում>> համայնքային հիմնարկին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: