Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 694-039 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասը ՀՀ կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված հողամասերի ցանկից դուրս է մնացել, սակայն համայնքի վարչական սահմանների ճշգրտման արդյունքում պարզվել է, որ վերը նշված հողատարածքը իրականում հանդիսանում է համայնքային սեփականություն, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին `
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 694-039 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,044հա արոտավայրը ճանաչել համայնքային սեփականություն:
2.Հավանություն տալ 694-039 ծածկագրով հողամասից 0,044հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը աճուրդ-վաճառքով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը, մեկնարկային գինը՝ կադաստրային արժեքի 100%-ը: