Հիմք ընդունելով Ալաա Մեթհաք Ֆադհիլ Ալ-Սաիդի լիազորված անձ Րաֆի Յուսեֆի 26.05.2025թ. N 6390 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 09.06.2025թ. N 83-Ա որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին, տիրապետվում է ընդլայնվող հողամասի սեփականատիրոջ կողմից և կարող է կառուցապատվել բացառապես օժանդակ շինություններով, բակային ջրավազաններ ու կառույցներ համարվող տնտեսական օգտագործման շինություններով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներով,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի Ղ․ Փարպեցու փողոց, N 49/9 հասցեում գտնվող, 02-110-0050-0151 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 780քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 2 252 250 /երկու միլիոն երկու հարյուր հիսուներկու հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-110-0050-0121 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Ալաա Մեթհաք Ֆադհիլ Ալ-Սաիդին:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: