Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2-33 եզրակացությունը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 31 կետի և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ագարակ, Աղձք, Անտառուտ, Բյուրական, Ոսկեհատ, Ոսկեվազ, Սասունիկ (Կարին), Տեղեր, Օշական, և Օրգով բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արագածոտն-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը: