Հիմք ընդունելով Հրաչյա Զարզանդի Ավագյանի 29.10.2025թ N 14618 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող Հ. Ավագյանի ընտանիքի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-028-0202-0016-ից/ 0.1320 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Հրաչյա Զարզանդի Ավագյանի /ծնվ.20.01.1956թ./, Նինա Վոլոդյայի Ավագյանի /ծնվ.08.09.1958թ./, Լուսինե Հրաչյայի Ավագյանի /ծնվ.22.02.1979թ./ և Արամ Հրաչյայի Ավագյանի /ծնվ.09.06.1980թ./ սեփականության իրավունքը, ըստ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի կադաստրային քարտեզի 02-028-0202-0016-ից ծածկագրից 0.1320 հա անշարժ գույքի նկատմամբ, որը նրա կողմից փաստացի տիրապետվել է նաև համայնքի քարտեզագրումից առաջ:
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: