Հիմք ընդունելով Հոռոմսիմ Անդրանիկի Մեջլումյանի 17.01.2025թ. N396՝ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի պահանջով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են մինչև 2001թ. դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1․Հոռոմսիմ Անդրանիկի Մեջլումյանի /ծնվ․ 23.04.1966թ./ ժառանգությամբ ձեռք բերված, Աշտարակ համայնքի, Ոսկեվազ բնակավայրում գտնվող տնամերձ հողամասում /ծածկագիր՝ 02-087-0355-0026/ ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր 20238PAAEG/ 251.0քմ մակերեսով բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված մինչև 2001թ ճանաչել օրինական առանց օրինականացման համար վճարի գանձման, իսկ 14.9 քմ կիսակառույց շինությունը կառուցված 2016թ-ին ճանաչել օրինական, օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին /900445002638/ վճարել 14960 /տասնչորս հազար ինը հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: