Հիմք ընդունելով Եղիշե Խաչիկի Բարսեղյանի 07.07.2025թ. N8665 դիմումը, ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02․12․2019թ․ թիվ ԱՐԱԴ/2502/02/19 վճիռը և փաստացի կատարված հողամասի չափագրումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով նկատի ունենալով այն հանգամանքը, որ Եղիշե Խաչիկի Բարսեղյանի ժառանգությամբ ձեռք բերված 02-024-0023-0021 ծածկարով փաստացի օգտագործվող 0․0227հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Եղիշե Խաչիկի Բարսեղյանի /ծնվ․19․12․1990թ․/ ժառանգությամբ ձեռք բերված սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրում գտնվող 02-024-0023-0041 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0․0227հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:
2․ 02-024-0028-0043 ծածկագրով 0․0227հա մակերեսով հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Բազմաղբյուր, 6-րդ փողոց, 3-րդ փակուղի, հողամաս 1:
3.Քաղաքաշինության և հողաշինության բաժին /ժ/պ Վ. Վարդանյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: