|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հունվարի 2018 թվականի N 3-Ն |
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, 2018թ.-ի բյուջեի առկա ֆինանսական միջոցները համամասնորեն բաշխելու, ինչպես նաև ծախսային մասն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18/5 և <Բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 32/5 հոդվածների պահանջներով, համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ Է. 1.Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ-ի տարեկան բյուջեի եկամտային մասին` համաձայն հատված 1-ի: 2. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի: 3. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 3-ի: 4. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդին կամ դեֆիցիտին (պակասուրդին), համաձայն հատված 4-ի: 5. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղություներին կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրներին` համաձայն հատված 5-ի: 6. Հավանություն տալ Աշտարակ քաղաքի 2018թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասին` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հատված 6-ի: 7. <Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ա) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև, բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը: /հազ. դրամ/
Վարչական բյուջե Ֆոնդային բյուջե Ընդամենը
|
Եկամտային մաս 557994.6 0 557994.6
Ծախսային մաս 557994.6 30768.2 588762.8
Դեֆիցիտ 0 -30768.2 -30768.2
Պահուստային ֆոնդ 28000.0 0 28000.0
|
|
Կողմ -10 ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ ՀՈՒՆԱՆՅԱՆ ԱՇՈՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԱՎԱՍԱՐԴ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՏԱՇՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(486.50 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|