Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 03.05.2022թ. N 57 և 11.05.2022թ. N 58 դրական եզրակացությունները` Աշտարակ համայնքի Սաղմոսավան և Փարպի բնակավայրերի հողերից գյուղատնտեսական նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության բնակելի և հասարակական կառուցապատման փոփոխելու մասին, ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17 կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հաստատել Աշտարակ համայնքի Սաղմոսավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-093-0007-0202 ծածկագրով 0,1հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից0,0779հա արոտավայրի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը՝ թոնրատուն կառուցելու նպատակով:
2. Հաստատել Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-110-0153-0045 ծածկագրով 0,0432հա, 02-110-0153-0042 ծածկագրով 0,06466հա, 02-110-0153-0055 ծածկագրով 0,0359հա, 02-110-0153-0064 ծածկագրով 0,0346հա, 02-110-0153-0050 ծածկագրով 0,03745հա, 02-110-0153-0048 ծածկագրով 0,0394հա, 02-110-0153-0060 ծածկագրով 0,035հա, 02-110-0153-0061 ծածկագրով 0,0348հա, 02-110-0153-0065 ծածկագրով 0,03463հա, 02-110-0153-0057 ծածկագրով 0,0351հա, 02-110-0153-0054 ծածկագրով 0,036հա, 02-110-0153-0043 ծածկագրով 0,0507հա, 02-110-0153-0053 ծածկագրով 0,0363հա, 02-110-0153-0066 ծածկագրով 0,03462հա, 02-110-0153-0051 ծածկագրով 0,0366հա, 02-110-0153-0047 ծածկագրով 0,042հա և 02-110-0153-0063 ծածկագրով 0,0347հա արոտավայրերի նպատակային նշանակությունը բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխությունը՝ <ԷԿՈ ԳԱՐԴԵՆՍ> ծրագրի շրջանակում բնակելի տներ կառուցելու նպատակով:
3. 1, 2 կետերում նշված փոփոխությունները սահմանված կարգով ներառել համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում: