Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 34 հոդվածի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1․Աշտարակ համայնքի ավագանու 30․06․2022թ․ N 112-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ․
<< 1. Թույլատրել Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոց, N 17/12 հասցեում գտնվող, Ալեքսան Արամի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող խանութին կից, 02-001-0105-0001 ծածկագրից 7,7քմ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը խանութին լրացուցիչ մուտք ապահովելու նպատակով կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ Ալեքսան Արամի Սահակյանին տրամադրելու 50 տարի ժամկետով` տարեկան 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ վճարով:>>
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։