|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 մարտի 2018 թվականի N 11-Ա |
ԱՇՏԱՐԱԿԻ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ-ՍՏՈՒԴԻԱՅԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԸ "ՎԱՐԱԶԴԱՏ ԱՂԱՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՍՏՈՒԴԻԱ" ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ընդառաջելով <Վարազդատ Աղամալյանի անվան պարարվեստի ստուդիա> մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Ժենյա Աղամալյանի 07.02.2018թ.-ի` Աշտարակի պարարվեստի դպրոց-ստուդիայի զբաղեցրած շենքում պարարվեստի մասնագիտական կրթություն և գեղագիտական դաստիարակություն իրականացնելու խնդրանքին, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի կետ 21-ի պահանջներով, համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Աշտարակի պարարվեստի դպրոց-ստուդիայի զբաղեցրած տարածքը օգտագործման նպատակով, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, հանձնել <Վարազդատ Աղամալյանի անվան պարարվեստի ստուդիա> մշակութային հասարակական կազմակերպությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018թ.-ի ապրիլի 1-ից: |
Կողմ -12 ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ ՀՈՒՆԱՆՅԱՆ ԱՇՈՏ ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ՎԱՀԵ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ ՇՈՒԽՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԱՎԱՍԱՐԴ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՏԱՇՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|