Հիմք ընդունելով Արտակ Աբրահամյանի 15.05.2025թ. N 5824` բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ոսկեվազ բնակավայր, Արագածի փողոց, 5-րդ նրբանցք, N 4 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 02-087-0032-0003-ից, 0,0557 հա/ տալ 7/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, Արագածի փողոց, 6-րդ նրբանցք, հողամաս N 7/1:
Հողամասի մնացած մասի /0,0772 հա/ և բնակելի տան հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Ոսկեվազ բնակավայր, Արագածի փողոց, 5-րդ նրբանցք, բնակելի տուն N 4:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: