Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1․ Համաձայնություն տալ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի /ՀՏԶՀ/ կողմից իրականացված <<Կոմունալ ծառայությունների բարելավում>> ծրագրի շրջանակներում ձեռք բերված 2 հատ MAZ մակնիշի 586 CZ 61 (VIN X5H806205R0000258) և 585 CZ 61 (VIN X5H823205R0000026) պետհամարանիշների բազմաֆունկցիոնալ քաղաքային կոմունալ մեքենաները <<Աշտարակի աղբահանություն և սանիտարական մաքրում>> համայնքային հիմնարկին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2․ Համաձայնություն տալ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի /ՀՏԶՀ/ կողմից իրականացված <<Կոմունալ ծառայությունների բարելավում>> ծրագրի շրջանակներում ձեռք բերված 3 հատ MAZ մակնիշի 595 CZ 61 (VIN X5H456165R0000020), 594 CZ 61 (VIN X5H456165R0000019) և 596 CZ 61 (VIN X5H456165R0000018) պետհամարանիշների աղբատար մեքենաները <<Աշտարակի աղբահանություն և սանիտարական մաքրում>> համայնքային հիմնարկին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: