Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 894-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2025 թվականի N 894-Ա

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՐԳԵՆԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ 0.4555ՀԱ ԵՎ 0,2445ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հարություն Ղազարյանի 10.02.2025թ. N 1286 դիմումը, գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 10․02․2025թ․ N Կ-10022025-02-0005 որոշումը, Ագարակի կոլտնտեսությանը կից կազմակերպված <Վան-1> կոոպերատիվի /իրավահաջորդ՝ Հարություն Գուրգենի Ղազարյան/ գործունեության համար հողամաս հատկացնելու մասին Աշտարակի շրջխորհրդի գործադիր կոմիտեի 1989թ․ ապրիլի 12-ի նիստի թիվ 9 որոշումը, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի 04․08․1989թ․ N 393 որոշումը և լիցենզավորված կազմակերպության կողմից կատարված փաստացի օգտագործվող 02-004-0207-0064 ծածկագրով 0,4555հա և 02-004-0207-0065 ծածկագրով 0,2445հա հողամասերի և անասնաշենքի չափագրությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ, 118-րդ հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ  <Վան-1> կոոպերատիվի գործունեության համար հատկացվել է հողամաս, սակայն հողհատկացման հիմքերը չեն պահպանվել, ինչպես նաև վերը նշված հողամասերը չեն հակասում ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, չեն ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները և չեն առաջացնում սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ.

1.Վերականգնել Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայրում գտնվող, 02-004-0207-0064 և 02-004-0207-0065 կադաստրային ծածկագրերով, Հարություն Գուրգենի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող անասնաշենքի զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված 0,4555հա և 0,2445հա մակերեսով /ընդհանուր մակերեսւը՝ 0,7հա/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի կարգավորումներով, այն է հետագա օտարման գործարքների դեպքում 0,7հա ընդհանուր մակերեսով հողամասերի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը ենթակա է վճարման:

2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/

    - Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն:  

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner