Այսօր: Կիրակի, 31 Օգոստոսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1915-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հուլիսի 2025 թվականի N 1915-Ա

06.05.2005Թ. ՍՄ 1771 ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մանվել Միքայելյանի լիազորված անձ Արման Միքայելյանի 16.05.2025թ. N 5927 դիմումը` հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին և 06․05․2005թ․ ՍՄ 1771 վարձակալության պայմանագրի 3․3 և 5․2 կետերը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 0,58հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /արոտավայր/ նկատմամբ Մանվել Մհերի Միքայելյանի և Աշտարակի քաղաքապետի միջև կնքված 06.05.2005թ. ՍՄ 1771 վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2050թ. մայիսի 6-ը:

2. Առաջին կետում նշված 0,58հա մակերեսով հողամասի նկատմամբ 06.05.2005թ. ՍՄ 1771 վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրում կատարել տարեկան վարձավճարի փոփոխություն և մեկ տարվա համար վարձավճարը սահմանել 150 000 /մեկ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ:

3. Քաղաքաշինության և հողաշինության, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժիններին /պետեր՝ Ն. Մուրադյան, Ս. Պապյան /

    - Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner