Հիմք ընդունելով Հրաչյա Հովհաննիսյանի 28.09.2023թ. N 9948 ինքնակամ ավտոտնակը օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Արտակի փողոց, N 11 շենքի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 32.4քմ մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված /հաշվառման տվյալներ 20237JAAU5/ 36.48քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակը ճանաչել օրինական:
3. Օրինականացված ավտոտնակի հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Արտակի փողոց, N11/2 ավտոտնակ:
4. Առաջարկել կառույցն իրականացրած Հրաչյա Հովհաննիսյանին գնելու օրինական ճանաչված 36.48քմ ընդհանուր արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 32.6 քմ/ ավտոտնակը` 1քմ-ի օտարման համար վճարելով 1969 /մեկ հազար ինը հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի զբաղեցրած 34.5 քմ հողամասի 1քմ-ի օտարման համար՝ 4441.8 /չորս հազար չորս հարյուր յքառասունմեկ ամբողջ ութ տասնորդական/ ՀՀ դրամ:
5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2, 3, 4 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: