Հիմք ընդունելով Մարինա Սարկիսյանի լիազորված անձ Ժորա Հարությունյանի 31.10.2025թ. N 15549՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-024-0004-0017, 0,176 հա/ տալ 14 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Բազմաղբյուր բնակավայր, 5-րդ փողոց, 1-ին փակուղի, հողամաս N 14:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: