Հիմք ընդունելով Ջիվան Կարապետյանի 10.07.2025թ. N 8895` բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ագարակ բնակավայր, 1-ին փողոց, N 49 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասին /ծածկագիր` 02-004-0046-0002, 0,19291 հա/ տալ 49/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ագարակ բնակավայր, 1-ին փողոց, բնակելի տուն N 49/1:
Հողամասի մնացած մասի /0,08769 հա/ և բնակելի տան հասցեն թողնել նույնը՝
- Աշտարակ համայնք, Ագարակ բնակավայր, 1-ին փողոց, բնակելի տուն N 49:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ․ Վարդանյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: