Հիմք ընդունելով Հրաչ Ժորժիկի Դավթյանի 03.11.2025թ N 15799 դիմումը և գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 31/10/2025 N Կ-31102025-02-0010 որոշումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 38.1 հոդվածի 1-ին կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրում գտնվող Հրաչ Ժորժիկի Դավթյանին սեփականության իրավունքով հատկացված 0.15 հա հողամասից /ծածկագիր 02-110-0037-0006/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 0.01923 հա /ընդամենը 0.16923 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Հրաչ Ժորժիկի Դավթյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Հրաչ Ժորժիկի Դավթյանի /ծնվ.15.12.1975թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրում 02-110-0037-0006 կադաստրային ծածկագրում հատկացված 0.15 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.01923 հա /ընդհամենը 0.16923 հա / հողամասի նկատմամբ:
2. Աշտարակ համայնքի ղեկավարի 24.10.2025թ. թիվ 2735-Ա որոշումը ճանաչել չեղյալ:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: