Այսօր: Երեքշաբթի, 1 Ապրիլի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 197
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 892-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մարտի 2025 թվականի N 892-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻՑ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Գոռ Ղազարյանի 13.03.2025թ. N 2833 դիմումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունն, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը /տրված 16.02.2023թ., գմ 591 և գմ 589/ ու Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 26.03.2025թ. N 38 արձանագրությունը, Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի, 02-001-0777-0010 ծածկագրից, 0.25 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր հողամասը բարձրարժեք վարելահողի փոխադրելու վերբերյալ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի, և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1. Աշտարակ համայնքի, Աշտարակ քաղաքի, 02-001-0777-0010 ծածկագրից, Գոռ Մերուժանի Ղազարյանին /ծնված 10.10.1998թ./ և Շողիկ Վարուժանի Մելքոնյանին /ծնված 25.10.1960թ./, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, 0.25 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը արոտավայր հողատեսքից փոխադրել բարձրարժեք վարելահողի:

2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսգիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություն և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner