Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 169
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 75-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2023 թվականի N 75-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ N 1398-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերի պահանջներով, համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Է․

1․ Համաձայնություն տալ՝ համայնքային սեփականություն հանդիսացող, Աշտարակ քաղաքում գտնվող 02-001-0095-0001 ծածկագրով <<Կոմիտասի>> անվան զբոսայգու զբաղեցրած բնակավայրերի նշանակության, ընդհանուր օգտագործման 3,22 հա մակերեսով հողամասից 0,9104 հա հողամասը չմասնավորեցվողից մասնավորեցվող դարձնելու, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման փոխելու և հետագայում, որպես բնակավայրերի նշանակության՝ հասարակական կառուցապատման հողամաս դարձնելու, նախապես հաստատված ծրագրային և քաղաքաշինական կառուցապատման փաստաթղթերին համապատասխան սահմանված մեկնարկային գնով աճուրդ-վաճառքով օտարելու և առաջացած գումարն ամբողջությամբ զբոսայգու կառուցապատմանն ուղղելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2․ Դիմել ՀՀ Արագածոտնի մարզպետարան՝ արված առաջարկությանը օրենսդրական լուծում տալու համար միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ կառավարության 2006թ. սեպտեմբերի 7-ի N 1398-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:


Կողմ -20

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԴԱՏՈՒՄՅԱՆ ՄԵՐԻ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner