Հիմք ընդունելով Վարուժան Կիրակոսյանի 10.03.2025թ․ N2635 դիմումը և 06/03/2025թ. N Կ-06032025-02-0186 գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Աշտարակ համայնքի ղեկավարի 15.01.2025թ. N121-Ա որոշուման 1-ին կետում կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրությամբ.
<<1.Աշտարակ համայնքի, Ուջան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-109-0010-0032 ծածկագրից 20․35քմ և 02-109-0010-0030 ծածկագրից 41․15քմ բնակավայրերի նպատակային նշանակության այլ բնակելի հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության, համարել փոփոխված՝ որպես բնակելի կառուցապատման:>>
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: