Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 12-ի «Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքներով Աշտարակ համայնքի ավագանի ընտրվելու մասին» N 31-Ա որոշումը և 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N 1 արձանագրությունը, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Ստեղծել Աշտարակ համայնքի ավագանու խմբակցություններ.
<<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցություն,
<<Հայ Յեղափոխական դաշնակցություն>> խմբակցություն,
<<Հայրենիք>> խմբակցություն:
2․ Հանձնարարել ավագանու խմբակցություններին Աշտարակ համայնքի ղեկավարին գրավոր ներկայացնել խմբակցության կանոնադրությունը, անվանումը և կազմը, ղեկավարի և քարտուղարի անունները և ազգանունները։