Աշտարակ համայնքի ղեկավարի 11.02.2025թ. N 18-Ա Աշտարակ համայնքի ավագանու որոշմամբ աճուրդի է ներկայացվել Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 1-ին փողոց հմ. 3/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, 46․7քմ վարչական շենքը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 0.00556 հա հողամասը՝ 1600000 դրամ մեկնարկային գնով: Կայացված աճուրդում 1600000 ՀՀ դրամ առավելագույն գնով հաղթող է ճանաչվել Անդրանիկ Արսենի Խաչատրյանը, որի մասին 16.06.2025թ. կազմվել է անշարծ գույքի աճուրդով վաճառելու մասին թիվ 04 արձանագրությունը:
Հիմք ընդունելով անշարժ գույքը աճուրդով վաճառելու մասին 16.06.2025թ. թիվ 04 արձանագրությունը և ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Հաստատել Աշտարակի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 16.06.2025թ. թիվ 04 արձանագրությունը և Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրի 1-ին փողոց հմ. 3/5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը՝/ 46․7քմ վարչական շենքի և նրա պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.00556հա բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամասը/ 1600000 ՀՀ դրամով օտարել Անդրանիկ Արսենի Խաչատրյանին / անձ. AS 0246046 տրվ.26.06.2018թ. 029/:
2.Կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից ծագող իրավունքները՝ պետական գրանցման:
3. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: