Հիմք ընդունելով Խաչիկ Կարապետյանի 03.02.2025թ. N 930՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-112-0078-0007, 0,12 հա/ տալ 45 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օհանավան բնակավայր, 22-րդ փողոց, հողամաս N 45:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: