Հիմք ընդունելով Աշոտ Գրիգորի Գրիգորյանի 23.06.2025թ N8039 դիմումը, փաստացի կատարված 02-001-0228-0012 ծածկագրով 0․06758հա հողամասի չափագրությունը և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 20.06.2025թ. /ԳՄ3172/ լրացուցիչ վկայագիրը, նկատի ունենալով, որ Աշոտ Գրիգորի Գրիգորյանը ժառանգությամբ ձեռք բերված գույքը բաղկացած է երկու միավորից 02-001-0228-0012 և 02-001-0207-0020 ծածկագրերում և հաշվի առնելով, որ 02-001-0207-0020 ծածկագրով 0․0485հա տնամերձ հողամասի նկատմամբ իրավունքը արդեն ստացել է պետական գրանցում, ղեկավարվելով՝ ՀՀ <Գյուղական և քաղաքային համայնքների վարչական տարածքներում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին> օրենքի 9-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 31.12.1998թ. կադաստրային քարտեզագրումն ավարտած տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքի առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին N 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ.
1.Ճանաչել Աշոտ Գրիգորի Գրիգորյանի /ծնվ.13.10.1961թ./ ժառանգությամբ ձեռք բերված սեփականության իրավունքը Աշտարակ համայնքում գտնվող 02-001-0207-0020 և 02-001-0228-0012 ծածկագրերում հատկացված 0․10հա տնամերձ հողամասերից ավել օգտագործվող մինչև 20% 0․01608հա հողամասի նկատմամբ /ընդամենը՝ 0․11608հա/:
2. 02-001-0228-0012 ծածկագրով 0․06758հա տնամերձ հողամասի հասցեն համարել՝
-Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Մ․ Թամազյան փողոց, հաղամաս 54/1:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/
-Սույն որոշման 1,2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: