Հիմք ընդունելով Անդրանիկ Հակոբյանի 02.12.2024թ N13611՝ տնամերձ հողամասում ինքնակամ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ շինությունները, որոնք կառուցվել են 2019 թվականին, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ. 1. Անդրանիկ Սաշիկի Հակոբյանի /ծնվ 19,08,1991թ/ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի, Ուջան բնակավայրի 02-109-0096-0005 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասում /հաշվառման ծածկագիր՝ 2023GW8UJE / ինքնակամ կառուցված 252.8 քմ մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական, օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին /900445002638/ վճարել 359481 / երեք հարյուր հիսուն ինը հազար չորս հարյուր ութսուն մեկ / ՀՀ դրամ: 2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: 3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/: Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: