Հիմք ընդունելով <<Միավորող կամուրջ>> սոցիալական ՀԿ-ի նախագահ Ռազմիկ Մնացականյանի 30.08.2023թ. թիվ 8759 դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնություն տալ Աշտարակի համայնքապետարանի ենթակայության Օշականի մշակույթի տան շենքից 2 /երկու/ սենյակ /առաջին հարկում փոքր սենյակ /21․92քմ/ գրասենյակային նպատակներով և երկրորդ հարկում մեծ սենյակ /92․25քմ/ հանդիպումների, դասընթացների իրականացման համար/, անորոշ ժամկետով <<Միավորող կամուրջ>> սոցիալական ՀԿ-ին անհատույց օգտագործման տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2.Սույն որոշումից բխող հետագա ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: