Հիմք ընդունելով <<Ագրոպրո>> ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Սարգսյանի 24․06․2024թ․ N 7027 դիմումը՝ ճանապարհ կառուցելու նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/ տրամադրելու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-217 հոդվածների և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է ․
1. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 1,43016հա ընդհանուր մակերեսով 13 միավոր գյուղատնտեսական նշանակության հողամասերից <<Ագրոպրո>> ՓԲԸ-ին ճանապարհ կառուցելու նպատակով, անվճար, մշտական սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/ տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ պայմանով, որ նախատեսվող ճանապարհից կարող են օգտվել նաև հարևան բոլոր հողօգտագործողները։
2․ Հաստատել սերվիտուտով ծանրաբեռնված հողամասերի ցանկն ու հատակագիծը։