Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 231
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 59-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2024 թվականի N 59-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կարեն Կարապետյանի 10.04.2024թ. N 4100, Աննա Մնացականյանի 10․04․2024թ․ N 4080, <<ԱՌԼԵԱՄԴՈՒՌ>> ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Խաչատրյանի 26․04․2024թ․ N 4711 և Սուսաննա Մխոյանի 02․05․2024թ․ N 4871 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է ․

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց, N 69/20 հասցեում գտնվող, 02-001-0843-0310 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 12քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից, ընդլայնվող 02-001-0843-0239 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Կարեն Սերգեի Կարապետյանին:

2. Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-058-0318-0199 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,210505հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /0,132375հա-վարելահող և 0,07813հա-այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 2 000 000 /երկու միլիոն/ ՀՀ դրամով օտարել կից՝ ընդլայնվող 02-058-0318-0053, 02-058-0318-0193 և 02-058-0318-0195 ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի սեփականատեր <<ԱՌԼԵԱՄԴՈՒՌ>> ՍՊԸ - ին:

3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0670-0020 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,25586հա գյուղատնտեսական նշանակության  այլ  հողատեսքը  ուղղակի  վաճառքով  /կադաստրային արժեքի 10-ապատիկի չափով/  օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0670-0002 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Աննա Ռուբենի Մնացականյանին:

4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի ՄԹամազյան փողոց, N 61/3 հասցեում գտնվող, 02-001-0229-0080 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 162,4քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից, ընդլայնվող 02-001-0229-0081 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի բաժնային սեփականատերեր Սուսաննա Սերգեի Մխոյանին և Մարիամ Գուրգենի Ղազախեցյանին:

 


Կողմ -16

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԴԱՏՈՒՄՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԱՇՈՏ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner