Այսօր: Երեքշաբթի, 22 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 309
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1902-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2025 թվականի N 1902-Ա

ՍԱՄՎԵԼ ՍԱՐԻԲԵԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Հիմք ընդունելով Սամվել Սահակյանի 10.07.2025թ. N 8921՝ տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ բնակելի տունը և օժանդակ շինությունները, որոնք կառուցվել են 1998-2018թթ. դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1. Սամվել Սարիբեկի Սահակյանին /ծնվ. 25.07.1963թ./, Քաղցրիկ Հենրիկի Մաթևոսյանին /ծնվ. 05.08.1968թ./ և Նաիրուհի Սամվելի Սահակյանին /ծնվ. 15.01.1990թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի, Նոր Եդեսիա բնակավայրում գտնվող տնամերձ հողամասում /ծածկագիր՝ 02-080-0010-0012/ ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր 2023JCS7ME/ 43.0քմ մակերեսով օժանդակ շինությունները կառուցված մինչև 2001թ. ճանաչել օրինական առանց օրինականացման համար վճարի գանձման։

2. 2016-2018թթ. կառուցված 45.8 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 0․52 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1քմ բնակելի տան համար վճարելով 743 /յոթ հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ, 1 քմ օժանդակ շինության համար վճարելով 446 /չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ :

1) 45․8 x 743 = 34030 /երեսունչորս հազար երեսուն/ ՀՀ դրամ

2) 0․52 x 446 = 232 /երկու հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ ԸՆԴԱՄԵՆԸ՝ 34262 /երեսունչորս հազար երկու հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ։

3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner