Հիմք ընդունելով Խալիխե Քյարամի Սլոյանի 04.03.2026թ N 2900 դիմումը, իրեն պատկանող Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-020-0043-0001 ծածկագրով բնակելի տան, մինչև 2001թ. կառուցված անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ անշարժ գույքերը կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Խալիխե Քյարամի Սլոյանի /ծնվ. 02.07.1973թ./, Սուսան Հուսեյինի Սլոյանի /ծնվ. 06.12.1989թ./ և Արթուր Հուսեյինի Սլոյանի /ծնվ. 04.12.1990թ./, սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի, Արտաշավան բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-020-0043-0001 ծածկագրում, իրեն պատկանող 24․5 քմ բնակելի տան, մինչև 2001թ. կառուցված անշարժ գույքի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: