Հիմք ընդունելով Վալերիկ Բադալյանի 29.11.2024թ. N 13564 դիմումը, Աշտարակ համայնքի , ըստ կադաստրային քարտեզի 02-028-0057-0004 ծածկագրի 0,0880 հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իր ընտանիքի սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Վալերիկ Արամայիսի Բադալյանի / ծնվ. 02.01.1951թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-028-0057-0004 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 356,00 քմ բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ: 2. 02-028-0057-0004 ծածկագրով 0.0880հա հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝ - Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 11-րդ փողոց, 24-րդ բնակելի տուն: 3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: