Հիմք ընդունելով Հովհաննես Ղազարյանի 08.09.2022թ. N 4421, Արթուր Ղազարյանի 08.09.2022թ. N 4422 և Ալեքսանդր Գրիգորյանի 26.09.2022թ. N 4694՝ գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի 07-050-0114-0094 ծածկագրով, Հովհաննես Ռաֆիկի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 2,0հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,96հա վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` արդյունաբերական օբյեկտների /մրգահյութերի և բանջարահյութերի արտադրություն/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի 07-050-0114-0095 ծածկագրով, Արթուր Ռաֆիկի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող 1,1092հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից 0,39հա վարելահողի նպատակային նշանակությունը ջրային հողեր նպատակային նշանակության՝ /ոռոգման նպատակով ջրավազանի, պոմպակայանի և օժանդակ շինության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0610-0006 ծածկագրով, Ալեքսանդր Հովհաննեսի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 0,3096հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /անասնապահական տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: