Հիմք ընդունելով «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն Միրա Անտոնյանի 01.07.2025թ. թիվ 8402 դիմումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի կամավոր խնդիրների, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունների, դրանց լուծման իրականացման և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Համաձայնություն տալ կնքել Աշտարակի համայնքապետարանի և «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ՀԿ-ի միջև հուշագիր 3-5 տարի ժամկետով։
2.Համաձայնություն տալ Աշտարակի համայնքապետարանի կողմից յուրաքանչյուր տարի (Սոցիալական աշխատանքի կենտրոնի մեկ սոցիալական աշխատողի հաստիքի վճարման նպատակով) 1 968 000 /մեկ միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար/ ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |