Հիմք ընդունելով Հենրիկ Երեմի Սարգսյանի 16.10.2025թ N 13680 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող Հենրիկ Երեմի Սարգսյանի ընտանիքին հատկացված 0.10 հա հողամասից /ծածկագիր՝ 02-028-0340-0059/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 0.0306 հա /ընդամենը՝ 0.1306 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Հենրիկ Երեմի Սարգսյանի ընտանիքի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Հենրիկ Երեմի Սարգսյանի /ծնվ. 28.11.1940թ./, Էմմա Արամայիսի Սարգսյանի /ծնվ. 02.03.1946թ./, Արմեն Հենրիկի Սարգսյանի /ծնվ. 17.05.1972թ./ և Կարեն Հենրիկի Սարգսյանի /ծնվ. 12.04.1968թ./ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0340-0059 կադաստրային ծածկագրում հատկացված 0.10 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.0306 հա /ընդամենը 0.1306 հա/ հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: