|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 սեպտեմբերի 2020 թվականի N 62-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԸ <<ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ>> ՓԲԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչ <<Ռեդինետ>> ՓԲԸ-ի տնօրեն Ա. Քարամյանի 04.08.2020թ. N RN-136/20 գրությունը` օպտիկական մալուխների անցկացման նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող թվով 106 հատ հենասյուները վարձակալելու վերաբերյալ, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնություն տալ` Աշտարակ քաղաքում <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ի կողմից օպտիկական մալուխների անցկացման համար համայնքի սեփականություն հանդիսացող թվով 106 հենասյուները 2 տարի ժամկետով, ամսական մեկ հենասյան համար 500 /հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ին վարձակալության տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |
Կողմ -8 ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՇՈՒԽՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|