Հիմք ընդունելով Նազիկ Գևորգյանի շինության նպատակային նշանակությունը փոփոխելու մասին 28.03.2025թ. N 3611 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 և 15.04.2021թ. N 600-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Ավան բնակավայրի 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, N 4/1 հասցեում գտնվող, 02-012-0009-0032 ծածկագրով 0,008944հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:
2. Առաջին կետում նշված հողամասում առկա N 1 ուսուցչի տան /137,1քմ/ նպատակային նշանակությունը առանց ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու փոփոխել բնակելի նպատակային նշանակության՝ որպես բնակելի տուն:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: