Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Աշտարակի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող /համայնքային կազմակերպություններին փոխանցված/ JCB 3CXD մակնիշի տրակտորները ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրելու համար սահմանել տեղական վճար՝ 12 000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ ժամավճարով։
2․ Աշտարակ համայնքի վարչական տարածքում կեղտաջրերի հեռացման համար սահմանել տեղական վճար՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ։
3. Ներհամայնքային երթուղու ուղեվարձը 1 անձի համար սահմանել 100 /մեկ հարյուր/ ՀՀ դրամ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: