Հիմք ընդունելով Խաթուն Հարությունի Հովհաննիսյանի լիազորված անձ՝ Կիրակոս Ասատուրի Սահակյանի 15.07.2025թ N 9119 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրում գտնվող Խաթուն Հարությունի Հովհաննիսյանին պատկանող, ծածկագիր 02-109-0085-0003,0004, 0.2400 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Խաթուն Հարությունի Հովհաննիսյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Խաթուն Հարությունի Հովհաննիսյանի /ծնվ. 10.12.1958թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրում գտնվող 02-109-0085-0003-0004 ծածկագրով 0.12 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.12 հա /ընդհամենը 0.2400 հա / հողամասի նկատմամբ:
2. Համայնք Աշտարակ ՈՒջան բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-109-0085-0003-0004, 0.2400 հա / տալ 5/1 համարը և հասցեն համարել
- Համայնք Աշտարակ, ՈՒջան բնակավայր, 30-րդ փողոց, 5/1 հողամաս:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին / Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: