|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հունվարի 2020 թվականի N 9-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70 հոդվածների և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող, Ն. Աշտարակեցու հր. N 7 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքի կիսանկուղային հարկի 21,1քմ մակերեսով ավտոտնակը աճուրդ-վաճառքով օտարել և համաձայն <<Էյ Էյ Էս Ըքաունթինգ>> ՍՊԸ-ի կողմից տրված անշարժ գույքի արժեքի վերաբերյալ եզրակացության հաստատել մեկնարկային գին՝ 920 000 /ինը հարյուր քսան հազար/ ՀՀ դրամ:
|
Կողմ -8 ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ ՇՈՒԽՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԱՎԱՍԱՐԴ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|