Հիմք ընդունելով Վահագն Մկրտչյանի 14.05.2020թ. N 522 դիմումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 կետի 21-րդ ենթակետի դրույթներով, Աշտարակ համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Թույլատրել Աշտարակ քաղաքի Արտակի փողոց N 7/2 հասցեում գտնվող, Վահագն Մկրտչյանին կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի ընդլայնման նպատակով նրան կից 264-078 ծածկագրից 8,2քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ 17 տարի ժամկետով` տարեկան 3000 /երեք հազար/ ՀՀ դրամ վճարով տրամադրելու Վահագն Մկրտչյանին: