Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Հաստատել Աշտարակ համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեն`
/հազ. դրամ/
Վարչական բյուջե Ֆոնդային բյուջե Ընդամենը
Եկամտային մաս 692505.9 0 692505.9
Ծախսային մաս 697505.9 15000.0 712505.9
Դեֆիցիտ -5000.0 -15000.0 -20000.0
Պահուստայինֆոնդ 40000.0 0 40000.0
2. Հաստատել Աշտարակ համայնքի 2021թ.-ի տարեկան բյուջեի եկամտային մասը` համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել Աշտարակ համայնքի 2021թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել Աշտարակ համայնքի 2021թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 3-ի:
5. Հաստատել Աշտարակ համայնքի 2021թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդին), համաձայն հավելված 4-ի:
6. Հաստատել Աշտարակ համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի:
7. Հաստատել Աշտարակ համայնքի 2021թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 6-ի:
8. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:
9.Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը: