Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 196
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 202-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2022 թվականի N 202-Ա

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հիմք ընդունելով Թամարա Առաքելյանի 08.12.2022թ. N 6352, Գասպար Գասպարյանի 14.12.2022թ. N 6496 և <<ԱԳՐՈԻՆՎԵՍՏ>> ՍՊԸ-ի լիազորված անձ Դավիթ Ալեքսանյանի 19.12.2022թ. N 6616, 6617, 6618, 6619՝ հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին դիմումները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն որոշման պահանջներով,  Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օշական բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-113-0227-0080 ծածկագրով, Թամարա Նշանի Առաքելյանի սեփականությունը հանդիսացող, քարտեզագրման սխալի ուղղում կատարելու համար, համաձայն կադաստրային քարտեզի 0,168հա /ըստ փաստացի չափագրության՝ 0,165հա/ գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերինպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի 02-110-0138-0037 ծածկագրում գտնվող, Գասպար Ռաֆիկի Գասպարյանին և ընդհանուր բաժնային սեփականատերերին սեփականության իրավունքով պատկանող 0,5262հա գյուղատնտեսական նշանակության վարելահողում ինքնակամ հասարակական նշանակության շինություններով զբաղեցված և շինությունների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ 0,066հա հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 3. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-058-0321-0083 ծածկագրով, <<ԱԳՐՈԻՆՎԵՍՏ>> ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող, 0,5089հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից 0,033հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերնպատակային նշանակության արդյունաբերական գործառնական նշանակության փոփոխելու /ինքնակամ կառուցված պոմպակայանը օրինականացնելու համար/ վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

4. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-058-0321-0092 ծածկագրով, <ԱԳՐՈԻՆՎԵՍՏ> ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 0,41704հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /հնդավոր/ նպատակային նշանակությունը ջրայիննպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության փոփոխելու /ինքնակամ կառուցված ջրավազանը և ծածկոցն օրինականացնելու համար/ վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

5. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-058-0318-0036 ծածկագրով, <<ԱԳՐՈԻՆՎԵՍՏ>> ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող 1,0հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից 0,5հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը բնակավայրերինպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության փոփոխելու /ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շենք-շինություններն օրինականացնելու համար/ վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:


Կողմ -19

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԴԱՏՈՒՄՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner